8 փետրվարի 2013 - 17:15 AMT
Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հատուկ նշանակության ուժերը զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում

Ադրբեջանում կանցկացվեն Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասի արծիվ-2013» զորավարժություններ: Ինչպես հայտնում է 1news.az-ը, համաձայնագիրն այդ մասին ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 21-ին Անկարայում: «Կովկասի արծիվ-2013» զորավարժությունները կանցկացվեն մարտին:

Առաջին նման համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել 2012թ. նոյեմբերին Թուրքիայում: