8 փետրվարի 2013 - 17:21 AMT
Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում վարորդների

Երևանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

«D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկայական ունեցող վարորդների համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 67-44-30 կամ 093-46-85- 00 հեռախոսահամարներով։