8 փետրվարի 2013 - 20:33 AMT
Մանկական Եվրատեսիլ 2013-ը տեղի կունենա Կիևում

Մանկական Եվրատեսիլ 2013-ը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցներն ու տեղեկացնում նաև, որ մի քանի եվրոպական հեռարձակողներ էին մրցույթը կազմակերպելու հայտ ներկայացրել:

Ինչպես միշտ, կազմակերպիչները քննարկել են դրանք և կայացրել վերջանական որոշում` ի օգուտ ուկրաինական НТКУ հեռուստատեսության:

«Մենք զգացինք, որ եղած տարբերակներից ամենաուժեղը НТКУ-ի հայտն է: Հաշվի առնելով համագործակցության մեր նախորդ փորձը մենք հրաշալի շոու ենք սպասում Կիևից»,- ասել է Վլադիսլավ Յակովլևը` Մանկական Եվրատեսիլի գործադիր տնօրենը: NTU-ն նաև կազմակերպել է «Մանկական Եվրատեսիլ 2009»-ը: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», մանկականում հաղթանակը չի նշանակում, որ հենց հաղթող մասնակցի երկրում է անցկացնելու հաջորդ տարվա մրցույթը: Որոշումը կայացնում է մրցույթը ղեկավարող խումբը: