8 փետրվարի 2013 - 20:50 AMT
ԱԻՆ-ը և ոստիկանությունն այսուհետ կաշխատեն ուղիղ գծով

ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջև այսուհետ գործում է ուղիղ գիծ։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հուսալի կապի միջոցով առավել դյուրին է դարձել արագ արձագանքման ծառայությունների միջև ամենօրյա օպերատիվ տեղեկատվության փոխանակումը` սերտացնելով երկու կառույցների միջև համագործակցությունն ու բարձրացնելով արտակարգ պատահարներին արձագանքման արդյունավետությունը։

Ոստիկանության հերթապահ մասի և ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև ուղիղ կապը հաստատվել է ՀՀ ԱԻ նախարարության գործընկեր «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության տրամադրած սարքավորումների օգնությամբ։