8 փետրվարի 2013 - 20:52 AMT
Արամ Հարությունյանն ինքնաբացարկ հայտնեց. Նախագահի աթոռի համար կպայքարի 7 թեկնածու

ՀՀ նախագահի աթոռի համար կպայքարի 7 թեկնածու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը:

Այսպիսով ընտրական ցուցակում մնաց 7 անուն: Պայքարը շարունակում են ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը և «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երեկ թեկնածու մեկօրյա հացադուլ էր հայտարարել, որով պահանջում էր մյուս թեկնածուներից դուրս գալ ընտրապայքարից և Սերժ Սարգսյանին ցուցակում թողնել միայնակ: