8 փետրվարի 2013 - 21:00 AMT
Փետրվարի 23-ին ՀՀՇ-ն արտահերթ համագումար է հրավիրում

Այսօր տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որի ժամանակ ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՀՇ մամուլի ծառայությունից:

ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:

ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն: