9 փետրվարի 2013 - 10:47 AMT
Դմիտրի Մեդվեդևը հաստատել է 2014թ. Օլիմպիական խաղերի մուտքի տոմսերի վաճառքի կարգը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է 2014թ. Սոչիի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մուտքի տոմսերի վաճառքի կարգը:

Գրանցման քարտերի ձևակերպումն ու հանձնումը կատարվում է հատուկ կենտրոնների մջոցով, ինտերնետով ներկայացված հայտերի հիման վրա:

Այլ միջոցով տոմսերի վաճառքն ու վերավաճառքը, գովազդային ակցիաները, որոնք կուղեկցեն տոմսերի անհատույց փոխանակմամբ, տոմսերի փոխանակումը կամ նոր կիրառումը շահույթ ստանալու նպատակով, չեն թույլատրվում: