9 փետրվարի 2013 - 11:07 AMT
ԱՄՆ-ում դատապարտվել է օրենքով գող Արմեն Ղազարյանը

ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային դատարանը 37 ամսվա կալանքի է դատապարտել օրենքով գող Արմեն Ղազարյանին: Ղազարյանը պետք է 60 հազար դոլար տուգանք մուծի, իսկ ազատ արձակվելուց հետո երեք տարվա ընթացքում լինելու է ոստիկանության հսկողության տակ:

Գլենդեյլի բնակիչ Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է հայ-ամերիկյան խմբավորման կազմում, որը կոչվում է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն»: Արդյունքում հանցագործներին հաջոցվել է 100 մլն դոլար ստանալ «Մեդիքեյր» առողջապահական ծրագրի հիմնադրամներից:

Ղազարյանը հայտնի է «Պզո» մականունով, նա բնակվում է ԱՄՆ-ում 1996թ. և ստացել է փախստականի կարգավիճակ՝ պնդելով, թե հայրը զոհվել է Ադրբեջանում ազգային բախումների ժամանակ: Քննությունը պարզել է, որ դա ճիշտ չէ, և ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Ղազարյանի արտաքսում է սպառնում, հայտնում է Լենտա.ռու-ն: