9 փետրվարի 2013 - 11:32 AMT
ԱՄՆ-ն ոչնչացման ենթակա ահաբեկիչների ցոիցակում կարող է ընդգրկել Մահտար Բելմոհտարին

ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի մի շարք անդամներ դիտարկում են ոչնչացման ենթակա ահաբեկիչների ցուցակում Մահտար Բելմոհտարին ընդգրկելու հարցը: Վերջինս Ալժիրում նավթագազային ձեռնարկությունում պատանդներ վերցրած «Արյունով ստորագրածները» խմբավորման ղեկավարն է, հայտնում է Wall Street Journal-ը՝ վարչակազմում սեփական աղբյուրների վրա հղումով:

«Արյունով ստորագրածները» խմբավորումը հարյուրավոր պատանդների էր վերցրել, որոնք 8 երկրների քաղաքացիներ էին, այդ թվում երեքը ԱՄՆ քաղաքացիներ:

Եթե Բելմոհտարն ընդգրկվի ցուցակում, ԱՄՆ-ն կարող է ավելցնել իր ներկայությունը Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում և անօդաչու սարքեր օգտագործի այդ շրջանում ծայրահեղականների բազաների դեմ: