9 փետրվարի 2013 - 11:24 AMT
Ասանժը կոչ է արել ԱՄՆ-ին գաղտնազերծել ահաբեկիչների դեմ պայքարում անօդաչու սարքերի կիրառման ծրագիրը

Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում հորդորել է Վաշինգտոնին գաղտնազերծել ահաբեկիչների դեմ պայքարում անօդաչու սարքերի կիրառման ծրագիրը:

«Համակարգի ավելի մեծ անկում լինել չի կարող, քան այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը սպանում է իր քաղաքացիներին կամայական, գաղտնի, իր որոշման մասին չհայտնելով հանրությանը»,-ասել է Ասանժը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նա հորդորել է ԱՄՆ իշխանություններին բաց դարձնել այդ տեղեկատվությունը բոլորի համար: