9 փետրվարի 2013 - 11:32 AMT
Հայրիկյանի բաց նամակին Բագրատյանի արձագանքը կլինի ավելի ուշ

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Պարույր Հայրիկյանի՝ իրեն և Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված միավորման կոչին մեկնաբանություն դեռ չի տալիս: Թեկնածուի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Պարույր Հայրիկյանի նամակի բովանդակությանը դեռ չի ծանոթացել և մեկնաբանությունը կլինի ավելի ուշ:

Ինչպես հայտնել էինք, Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է գրել ընդդիմադիր դաշտի մյուս թեկնածուներին, մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին, որում կոչ է անում միավորվել և ընտրություններին հանդես գալ մեկ թեկնածուով։