9 փետրվարի 2013 - 13:33 AMT
Պետերբուրգում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվածների թվում են նաև Ադրբեջանի քաղաքացիներ

Փետրվարի 8-ին Պետերբուրգում հակաահաբեկչական հատուկ ծառայության ժամանակ ձերբակալվածների թվում են նաև մի քանի օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կարող են մասնակից լինել ահաբեկչական գործողություններին:

Ձերբակալվածների թվում են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի քաղաքացիներ, ինչպես նաև Եգիպտոսի ու Աֆղանստանի: Ձերբակալվածներից 10-ի փաստաթղթերը կեղծման նշաններ ունեն, 20 անձ որևէ փաստաթուղթ չունի: