9 փետրվարի 2013 - 14:15 AMT
Կիպրոսը խստորեն քննադատել է թուրք վարչապետին

Կիպրոսի Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե «Կիպրոս երկիր գոյություն չունի»:

«Էրդողանի քարոզչական հայտարարությունները չեն կարող սասանել մեր վճռականությունը Կիպրոսի միավորման հարցում: Հանրապետությունը ԵՄ և ՄԱԿ անդամ է, վերջին կես տարին եղել է ԵՄ գործող նախագահը: Կիպրոսի Հանրապետությունն ինքն է որոշում ինչպես դասավորել իր կյանքն ու տնօրինել իր բնական ռեսուրսները»,-հայտարարել է Կիպրոսի կառավարության մամլո քարտուղար Խրիստոս Քրիստոֆիդեսը, հայտնում է Doğan News Agency-ն: