9 փետրվարի 2013 - 14:41 AMT
Սոչիում ներկայացրել են օլիմպիական կրակի փոխանցավազքի ջահը

Սոչիում ներկայացրել են օլիմպիական կրակի փոխանցավազքի ջահը: Արդեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկայացված ջահը ներկայացվելու է նաև Ռուսաստանի խոշորագույն քաղաքներում:

«Սոչի-2014» օլիմպիական կրակի փոխանցավազքն ամենածավալունը կդառնա օլիմպիական շարժման պատմության մեջ: Կրակը, որն ավանդաբար վառվում է հունական Օլիմպոսում, Մոսկվա կժամանի 2013թ. հոկտեմբերի 7-ին: Հաջորդ օրը փոխանցավազքը իր ուղևորությունը կսկսի Ռուսաստանով՝ անցնելով 2900 բնակավայրերով: