9 փետրվարի 2013 - 17:57 AMT
Ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնում նշանակվել է Կոտայքի թեմի առաջնորդը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հղած գրության մեջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ոստիկանության պետի մնայուն աջակցությամբ Առաքել եպիսկոպոսը հաջողությամբ կիրականացնի հոգևոր իր առաքելությունը՝ ի նպաստ մեր եկեղեցու զորացման և մեր երկրի շենացման: