10 փետրվարի 2013 - 16:00 AMT
Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար

ՀՀ նախագահի թկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր իրականացվել, Սահմանադարական դատարան դիմում է ներկայացրել, որով խնդրել է հետաձգել ընտրությունները երկու շաբաթով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց թեկնածուի օգնական Վրեժ Զատիկյանը:

Չի բացառվում, որ Հայրիկյանը դիմումը հետ վերցնի, եթե իր, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միավորումը տեղի ունենա և նրանք միասնական թեկնածուով շարունակեն ընտրապայքարը: