11 փետրվարի 2013 - 12:00 AMT
Իրաքում հարձակումների արդյունքում 4 մարդ է զոհվել

Իրաքի Մոսուլ քաղաքում զինված հարձակումների արդյունքում 4 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

Չորս զինյալներ հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա քաղաքի կենտրոնում՝ սպանելով երկու ոստիկանի, վիրավորել 5-ի: Կատարվել է ևս երկու հարձակում՝ ավտոսպասարկման ծառայության և բեռնատարի վրա: Զոհվել է մեկ զինծառայող, և մեկ խաղաղ բնակիչ: