11 փետրվարի 2013 - 12:01 AMT
Մոսկվայի «Սպարտակը» երկրորդ ձմեռային հավաքն է անցկացնում Իսպանիայում

Երեկ ուշ երեկոյան Մոսկվայի «Սպարտակը» մեկնել է Իսպանիա, որտեղ անցնելու է ակումբի ձմեռային հավաքը: Հավաքին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր թիմը երկու մարզում կանցկացնի: Փետրվարի 15-ին մոսկովյան ակումբը կխաղա Ռումինիայի «Օցելուլի» հետ: