11 փետրվարի 2013 - 15:57 AMT
Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփենում լրացրել է գրոսմայստերի նորմա

Երևանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփեն փառատոնի A մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա:

Նույն մրցաշարում գրոսմայստերի նորմա է լրացրել նաև երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան): Նա նույնպես չի կրել ոչ մի պարտություն և վաստակել է 7 միավոր:

Աղասարյանը հանդես է գալու նաև այսօր Մոսկվայում մեկնարկելիք Աերոֆլոտ մրցաշարին, որն ավարտվելու է փետրվարի 17-ին: Կայծակնային և արագ շախմատի մրցաշարերին կմասնակցեն նաև Հայաստանի 2013թ. չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Սիմոնյանը և Դավիթ Գևորգյանը: