11 փետրվարի 2013 - 16:51 AMT
Հռոմի Պապը բացատրել է, թե ինչու է թողնում պաշտոնը. Պատճառը տարիքն է

Կարդինալների կոնկլավը, որը պետք է ընտրի նոր Հռոմի Պապին, կհավաքվի 2013թ. մարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Rai News24 հեռուստաալիքի վրա հղումով:

Այսօր Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարեց, որ այլևս չի կարող գլխավորել Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Իր կամավոր հեռացումը նա բացատրել է իր տարիքով, որը բավարար ուժ չի թողնում հրապարակավ ծառայելու համար:

«Միանգամայն գիտակցելով այս արարքի ողջ լրջությունը, ես առանց որևէ պարտադրանքի հայտարարում եմ, որ հրաժարվում եմ Հռոմի պապի տիտղոսից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հռոմի Պապը կհեռանա պաշտոնից փետրվարի 28-ին: Վերջին անգամ Հռոմի Պապը հրաժարվել է պաշտոնից XV դարում: