11 փետրվարի 2013 - 16:17 AMT
Սկսվել է Մեծ Պահքի շրջանը

Այս տարի փետրվարի 11-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 31-ին: Այա մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի Մամուլի դիվանից:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: