11 փետրվարի 2013 - 16:57 AMT
Փորձագետ. Կողմնակի դիտորդների ներկայությունը Հարավային Կովկասի ընտրություններին աջակցություն է գործընթացին

Կողմնակի դիտորդների ներկայությունը Հարավային Կովկասի ընտրություններին աջակցություն է գործընթացին, որի միջոցով մարդիկ կարող են դրսևորել իրենց, մասնակցելով քվեարկությանը, ընտրելով իր առաջնորդներին, փոխելով նրանց, երբ գտնում են, որ պետք է փոխել: Դա կարող է իրականացվել տեխնիկական աջակցության, հորդորի, խորհրդի ու թեթև դրդման միջոցով, հայտարարել է բրիտանական ոչ կառավարական Links կազմակերպության տնօրեն Դենիս Սամութը:

Ըստ նրա, երբ գործերը վատ են գնում, միջազգային հանրությունը պետք է արտահայտվի, հակառակ դեպքում, կնշանակի հաշտվել անարդարության հետ: Հայաստանը իր ստորագրությունն է դրել միջազգային պարտավորությունների տակ ԵԿ և ԵԱՀԿ անդամակցության շրջանակում:

«Ոչ ոք չի ստիպել Հայաստանին ստորագրել այդ պարտավորությունները, այնպես որ նման մասնակցությունը չի կարող դիտարկվել որպես միջամտություն ներքին գործերին, սա քաղաքակիրթ երկրների ճանապարհն է: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա Ռուսաստանում միտում կա ոչ միայն չքննադատել ընտրական գործընթացները ԱՊՀ-ում, այլ նաև դատապարտել Արևմուտքի քննադատությունը: Այդպիսով Ռուսաստանը ԱՊՀ երկրների շատ ժողովրդավարների կողմից ընկալվում է որպես թշնամի»,-ասել է Սամութը: