11 փետրվարի 2013 - 17:15 AMT
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը փետրվարին նվազել է 10%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի գնի նվազեցման մասին: Համապատասխան «ՀԿԵ» ՓԲԸճկուն սակագնային քաղաքականությանը՝ տոմսերի գները փետրվարին կլինեն 10%-ով ցածր, ասվում է ՀԿԵ հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Երևանից Թբիլիսի հասնելու համար պլացկարտ վագոնի ուղևորները փետրվարին կվճարեն 7 660 դրամ, կուպեի մեկ տոմսի արժեքը կկազմի 11 610 դրամ,իսկ ննջավագոնի մեկ տոմսը կարժենա 16 030 դրամ: