11 փետրվարի 2013 - 17:27 AMT
Արմեն Աշոտյան. Անդրիասի համար ''FACE-SAVING"-ի մասին մտածելու ժամանակը չէ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի այսօրվա այն հայտարարությանը, որ եթե Աշոտյանը հրապարակավ ընդունի, որ իր հացադուլը «շոու չի», ապա նա կհամագործակցի առողջապահության նախարարության հետ և «իրենց առաջարկած գործողությունները լուրջ կդիտարկեմ, առ այսօր ես դրանք լուրջ չեմ դիտարկում»: Նախարարը մասնավորապես գրել է.

«Կոռեկտ չեմ համարում ամենայն խորությամբ արձագանքել ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրվա ընթացքում արված հայտարարությանը:Դա է պարտադրում նաև իմ` բժիշկ լինելու հանգամանքը:Կարծում եմ, որ Անդրիասի համար ''FACE-SAVING"-ի մասին մտածելու ժամանակը չէ: Ավելի ճիշտ կլինի մտածել սեփական առողջության մասին: Չէ ոչ այն ավելի կարևոր է թե' իր ընտանիքի, թե' իր ընկերների, թե', վերջիվերջո, իր համար:

Առողջություն եմ մաղթում»: