11 փետրվարի 2013 - 17:30 AMT
Դավիթ Մանոյանը հնարավոր է մասնակցի Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը «Փյունիկի» հետ մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի իր թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքին: Բացի այդ, եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, Մանոյանը հնարավոր է մասնակցի նաև մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին:

Մանոյանը վնասվածք էր ստացել դեռևս 2012 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ:

Նա վերջին ամիսներին բուժվում էր Գերմանիայում: Չնայած բժիշկները նախապես նշում էին, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 4-5 ամիս, սակայն, նրա վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ: