7 սեպտեմբերի 2005 - 12:07 AMT
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ պատգամավոր Շավարշ Քոչարյանը կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստին, որը կկայանա սեպտեմբերի 12-ին Փարիզում: Առաջին նիստը գումարվել էր հունիսի 23-ին, Սթրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունները պետք է ներկայացնեն իրենց գնահատականները կամ հաշվետվությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված քայլերի մասին: Նախատեսվում է, որ ժամանակավոր հանձնաժողովը առաջին զեկույցը կներկայացնի ԵԽԽՎ-ին 2006 թվականի հունվարյան նստաշրջանի ժամանակ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: