11 փետրվարի 2013 - 19:49 AMT
Ն. Զոհրաբյան. Ադրբեջանի պատվիրակության հետ ԵԽԽՎ-ում հանդիպելու մասին խոսք չի եղել

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլին: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ըստ երևույթին, հունվարին պատվիրակությունների հանդիպում չի եղել. հանդիպել են միայն պատվիրակությունների ղեկավարները, ուստի պատվիրակությունների «հերթական հադիպում» ասելը բնավ տեղին չէ: Իսկ ինչ վերբերում է տարածված տեղեկատվության իսկությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առայժմ նման ինֆորմացիա չկա, իսկ եթե, այնուամենայնիվ, այդ հանիդիպումը կայանա, պատվիրակության ԲՀԿ-ական անդամները ՝ ինքը և Վահե Հովհաննիսյանը դժվար թե մասնակցեն այդ հանդիպմանը.«Եթե Ադրբեջանը շարունակելու է ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել հակահայ քարոզչության համար, ապա այդ հանդիպմանը մասնակցելն անիմաստ է, ամեն դեպքում, նման հանդիպման մասին մենք ոչ մի տեղեկություն չունենք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: