12 փետրվարի 2013 - 09:15 AMT
Հայտնի են հայ ըմբիշների անունները, ովքեր ելույթ կունենան Աշխարհի գավաթում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը փետրվարի 3-ից Երևանում անցկացնում է ուսումնամարզական հավաք: Հավաքը կտևի մինչև փետրվարի 16-ը, և նույն օրն էլ թիմը կմեկնի Իրան, որպեսզի մասնակցի Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ հավաքը նորմալ է ընթանում:

«Աշխարհի գավաթը կկայանա այս ամսվա 19-20-ը: Ես արդեն կողմնորոշվել եմ, թե ովքեր ելույթ կունենան այդ մրցաշարում»,- ասաց Ջուլֆալակյանը:

Իրանում ելույթ կունենան Հարություն Հովհաննիսյան (55կգ), Ալեքսան Միքայելյան և Նարեկ Խաչատրյան (60 կգ), Տիգրան Թորոսյան (66), Ռաֆիկ Մանուկյան, Վարշամ Բորանյան (74 կգ), Մաքսիմ Մանուկյան, Հրաչ Հովհաննիսյան (84 կգ), Սարգիս Տոնոյան (96 կգ) և Վաչիկ Եղիազարյան (120 կգ):