12 փետրվարի 2013 - 12:47 AMT
ԱՀԿ. Սիրիայում մաշկային լեյշմանիոզի բռնկում է նկատվում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ Սիրիայում մաշկային լեյշմանիոզի բռնկում է նկատվում: Հիվանդությունը տարածում են վարակակիր մոծակները, մաշկի վրա խոցեր են հայտնվում, հազվադեպ լինում են նաև մահացու դեպքեր:

955 մարդ է վարակվել սեպտեմբերից ի վեր մաշկային լեյշմանիոզով, հիմնականում Համա, Հասակա և Հոմս քաղաքներում, ինչպես նաև Դամասկոսի արվարձաններում, հայտնում է ՄԱԿ ռադիոն: