12 փետրվարի 2013 - 15:33 AMT
Երևանում տեղի է ունեցել «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» ֆիլմի պրեմիերան

Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները: Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև վանքեր, գերեզմանոցներ և մզկիթներ:

Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները և ընդունել վրացական ազգանուններ, ասվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հաղորդագրության մեջ: Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունը՝ Այդին Դավուդիի:

«Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» վարերագրական ֆիլմը ներկայացվում է ձեր ուշադրությանը: