12 փետրվարի 2013 - 16:34 AMT
Վաֆա Գուլուզադե. Ռուսական կողմի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ սուտ են

Բաքվում լույս տեսնող «Ադալյաթ» թերթում հրապարակված «Ռուսաստանը դեպի փլուզում է գնում» հոդվածում Վաֆա Գուլուզադեն գրում է, թե ռուսական կողմի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ սուտ են, բացառությամբ Պետդումայի խոսնակ Նառիշկինի վերջին հայտարարության, որտեղ նա ասել է, որ հակամարտությունը բարդ է ու տևական:

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի համար շահավետ է այս վիճակում պահել հակամարտությունը, քանի որ Մոսկվան հասկանում է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, Հայաստանն անմիջապես համագործակցություն կհաստատի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ դա դուրս կբերի Հարավային Կովկասը Ռուսաստանի հսկողությունից: Նա նաև գրում է, թե Ռուսաստանն աստիճանաբար դեպի փլուզում է գնում, և դա բարդացնում է իրավիճակը տարածաշրջանում: