12 փետրվարի 2013 - 17:43 AMT
ICES փորձագետ. Հուսով եմ, ապագայում Հայաստանը կհրաժարվի թանաքի կիրառումից ընտրություններում

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը փետրվարի 12-ի առավոտյան հատուկ մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց թանաքի նոր տեսակը, որը կիրառվելու է նախագահական ընտրություններում: Այդպիսով, ըստ նրա, կլուծվի «անհետացող» թանաքի հարցը, որն առաջացավ ԱԺ 2012թ. ընտրություններում:

Անգլիայից բերված նոր թանաքը պետք է կանխի կեղծարարության փորձերը և ամրապնդի վստահությունը իշխանությունների ու ընտրողների միջև:

ICES դիտորդական առաքելության անդամ Բարուխ Բեն Ներիան, որը ներկա էր մամլո ասուլիսին, ասաց. «Մենք տպավորված են նվազագույն խախտումներով ընտրություններ անցկացնելու ԿԸՀ վճռականությամբ: Թանաքի նոր տեսակի կիրառումը ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Ես հուսով եմ, ապագայում Հայաստանը կհրաժարվի թանաքի կիրառումից ընտրություններում, ինչպես շատ երկրներում: Կան առավել առաջադեմ մեթոդներ, որը ՀՀ ԿԸՀ-ն կարող է յուրացնել ու կիրառել: Զարգացման եվրոպական ուղին ընտրած երկիրը պետք է ամենաառաջադեմ մեթոդները կիրառի»: