
Ախալքալաքում պահանջում են տեղական կառավարման մարմիններում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցների հրաժարականը: Տեղաբնակները նրանց մեկ շաբաթ են տվել: Ըստ նրանց, չնայած անցած ընտրություններին, տեղական կառավարման մարմիններում շարունակում են մնալ Սահակաշվիլիի և Վանո Մերաբիշվիլիի կադրերը: Ակցիայի մասնակցել են «Վրացական երազանքի» անդամներ Գոգլա Ժվանիան ու Բեժան Գունավան:
Բնակչության պահանջին արձագանքել է սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, որն ասել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, հայտնում է Գրուզիա on-line-ը: