12 փետրվարի 2013 - 20:03 AMT
Հադրութում Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք է եղել

Հադրութում Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք է տեղի ունեցել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Նախախորհրդարանից, հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Ալեք Ենիգոմշյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և Նախահորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև «Սահմանադրական Արցախ» շարժման անդամներ Վիտալի Բալասանյանը և Գրիգորի Հայրապետյանը: Նրանք կարևորել են հայության առջև ծառացած համակարգային հիմնախնդիրների լուծման հրամայականը: Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ արտաքին թշնամուց Արցախը ազատագրելուց 25 տարի անց առաջացել է Հայաստանը և նրա ժողովրդին կեղեքող համակարգից ազատագրելու ու նոր որակի պետություն ստեղծելու անհրաժեշտություն: Նա հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, այնպես էլ ներկայումս ժողովրուրդը հասնելու է հաղթանակի:

Շուշիի երաժշտական դպրոցում կազմակերպվել է մշակութային միջոցառում, որի ընթացքում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը: