12 փետրվարի 2013 - 21:28 AMT
Սերժ Սարգսյան. Եթե տեսնեմ վտանգ կա, Ստեփանակերտի օդանավակայանի առաջին ուղևորը հենց ես եմ լինելու

Բոլոր այն հայտարարությունները, թե Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործվելու է բացառապես ռազմական նպատակներով հեքիաթներ են: Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Պարզ է, որ ադրբեջանցիները այս խոսակցություններով փորձում են ցույց տալ, թե իրենք են Արցախի տերը: Խնդիրը տեխնիկական է, ինքնաթիռը շուտով կլինի և մենք մեր գործը կանենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է լինելու այդ օդանավի առաջին ուղևորը, ապա Սերժ Սարգսյանի խոսքով, եթե տեսնի, որ վտանգ կա, առաջին ուղևորն, անկասկած, հենց ինքն է լինելու: