13 փետրվարի 2013 - 12:54 AMT
Օբամա. Մինչ հաջորդ տարվա վերջը պատերազմն Աֆղանստանում կավարտվի

Տարվա ընթացքում ԱՄՆ –ն դուրս կբերի Աֆղանստանից 34 հազար զինծառայողների, այսինքն նրանց քանակը կկրճատվի 2 անգամ: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման, դիմելով ԱՄՆ Կոնգրեսին «Երկրում իրավիճակի մասին» ամենամյա ուղերձով:

«Մինչ հաջորդ տարվա ավարտը պատերազմն Աֆղանստանում կավարտվի»,-ասել է Օբաման: Նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այժմ բանակցում է Աֆղանստանի կառավարության մեջ համաձայնագրի շուրջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: