9 սեպտեմբերի 2005 - 09:37 AMT
ՉՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ «ԶՈՒԳԱՀԵՌ ԱՊՀ-Ի» ՍՏԵՂԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 13-16 Մոսկվայում տեղի կունենա «Զուգահեռ ԱՊՀ` Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը որպես ետխորհրդային տարածքի իրողություն» կոնֆերանսը: Կոնֆերանսին կմասնակցեն չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները: Միջոցառման անցկացման նախաձեռնողներն են ԱՊՀ երկրների ինստիտուտը, որի ղեկավարն է ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ինչպես նաեւ ՄՀՀ սոցիոլոգիայի բաժինը: Կոնֆերանսին կմասնակցեն հայտնի ռուս քաղաքագետներ, Ռուսաստանի, Հայաստանի եւ Հարավային Օսիայի հոգեւորականության ներկայացուցիչներ: Դեռեւս չի ճշտվում, թե հատկապես ով կներկայացնի Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը եւ Լեռնային Ղարաբաղը, հաղորդում է «Ռոսբալտը»: