13 փետրվարի 2013 - 13:15 AMT
FILA-ն մտադիր է պայքարել ՄՕԿ գործկոմի հանձնարարականի դեմ

Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիան (FILA) մտադիր է հասնել նրան, որ ՄՕԿ գործկոմի ընդունած որոշումը չեղյալ համարվի: Ըստ այդ որոշման, ըմբշամարտը չպետք է ներառվի 2020թ. Օլիմպիական խաղերի ցանկում:

«Մենք ցնցված ենք: Մեր կազմակերպությունն ամեն ինչ կանի համոզելու համար ՄՕԿ գործկոմին, որ վերջինս հրաժարվի այդ որոշումից: Չէ որ ըմբշամարտն իր պատմությունը սկսել է Օլիմպիական խաղերի հետ միասին»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Փետրվարի 12-ին ՄՕԿ նիստում հայտարարվեց, որ ըմբշամարտը հանվելու է Օլիմպիական խաղերի ծրագրից: