13 փետրվարի 2013 - 13:56 AMT
Իլյումժինով. «Շախմատային կուսակցության» նպատակն է աշխարհի բոլոր խորհրդարաններում շախմատի մասին օրենքի ընդունումը

Դեռ սեպտեմբերին Կիրսան Իլյումժինովը մտադիր էր «Շախմատային կուսակցություն» շարժումը ստեղծել:

«Շախմատային կուսակցություն» շարժման նպատակն է աշխարհի բոլոր խորհրդարաններում շախմատի մասին օրենքի ընդունումը: Ղրղզստանում, օրինակ, կառավարության նախկին նախագահ Օմուրբեկ Բաբանովն արդեն պատրաստվում է այնպիսի օրենք առաջարկել, որը թույլ կտա դպրոցներում շախմատը դասավանդել որպես պարտադիր առարկա»:

Որպես հովանավորներ նա մտադիր է ներգրավել Google, Facebook, McDonalds և IBM ընկերությունները, հայտնում է «Իզվեստիան»:

Հայաստանում շախմատն արդեն իսկ պարտադիր առարկա է դպրոցում: