13 փետրվարի 2013 - 13:27 AMT
Նալբանդյանն ու Նադալը դուրս են եկել АТР մրցաշարի երկրորդ փուլ

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը և իսպանացի Ռաֆայել Նադալը հաջող են մեկնարկել Բրազիլիայի բաց առաջնությունում:

Զուգախաղում նրանք հաղթել են Գարսիա Լոպեսին ու Պաբլո Անդուհարին 6:3, 3:6, 11:9 հաշվով:

Սան Պաուլուում ընթացող АТР մրցաշարի երկրորդ շրջանում Նալբանդյանն ու Նադալը պետք է խաղան ավստրիացի Օլիվեր Մարահի ու արգենտինացի Օրասիո Զեբալոսի դեմ: