13 փետրվարի 2013 - 13:16 AMT
Փորձագետ. Վիրահայերը չպետք է խառնվեն Վրաստանի քաղաքական գործընթացներին

Վրաստանում ընդդիմութան և իշխանության միջև բախումների հետևանքով իրավիճակը բավականին լարված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական զարգացումներին: Բանախոսի խոսքով՝ քաղաքական վիճակը սրվեց, երբ վարչապետ Իվանիշվիլին իշխանության գալուց հետո ազատ արձակեց Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամանակ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց, որոնք խոչընդոտել են Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի ամենամյա հաշվետվության անցկացումը:

«Չեմ կարծում, որ մեծամասնություն կազմող «Վրացական երազանք»-ը կկարողանա ստիպել Սահակաշվիլիին հրաժարվել իշխանությունից, ոչ մի ուժ չի պատրաստվում զիջել: Ցույցերը ապացուցում են, որ երկրում վիճակն այնքան էլ լավ չէ, այսօրվա դրությամբ կանխատեսել Վրաստանում որևէ բան շատ դժվար է»,-նշեց փորձագետը:

Ըստ Մելիքյանի՝Վրաստանի հայությունը պետք է իր գործն անի ու չխառնվի քաղաքական գործընթացներին, քանի որ քաղաքական վիճակը դեռևս մնում է անկանխատեսելի, իսկ այսօրվա իշխանությունը կարող է վաղը դառնալ ընդդիմություն: