13 փետրվարի 2013 - 14:16 AMT
Փարիզում ներկայացրել են թագավոր Հենրիխ IV-ի գլխի ռեկոնստրուկցիան

Փետրվարի 12-ին Փարիզում ներկայացրել են Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ի Նավարացու (1553-1610) գլխի ռեկոնստրուկցիան: Ամեն ինչ սկսվեց նրա գանգի հայտնաբերումից: Վերականգնումը կատարվեց 3 տարի անց այն բանից հետո, երբ դատաբժշկական փորձաքննությունը 2010թ. դեկտեմբերին հաստատեց, որ դա իրոք թագավորի գանգն է, որը սպանվեց Փարիզում 1610թ. մայիսի 14-ին կաթոլիկ ֆանատիկոս Ֆրանսուա Ռավալյակի ձեռքով 57 տարեկան հասակում:

Գիտնականները ընդհանուր գենետիկ ընդհանրություն են գտել Հենրիխ IV-ի զմրսված գլխի և նրա ժառանգ՝ գլխատված թագավոր Լյուդովիկոս XVI-ի չորացած արյան միջև: