9 սեպտեմբերի 2005 - 13:05 AMT
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՀՀ-Ն ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՈՒՆԻ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է «ԲԱՄՕ» ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանին, որը համաձայն ՀՀ պետական գույքի կառավարման վարչության հետ այսօր կնքած պայմանագրի` դարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախագահը գոհունակություն է հայտնել կայացած գործարքի կապակցությամբ, իսկ ՄՀՀ նոր սեփականատերը վստահեցրել է, որ անշեղորեն կատարելու է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Կողմերը կարեւորել են հանգամանքը, որ մարզահամերգային համալիրի ներդրումային ծրագրի իրականացմամբ նոր հնարավորություններ են բացվելու Հայաստանի մշակութային եւ սպորտային կյանքի զարգացման համար: