13 փետրվարի 2013 - 15:42 AMT
Ներկայացվել է նոր տնտեսական armef.com կայքը

Փետրվարի 13-ին ներկայացվել է նոր տնտեսական armef.com կայքը և «Սա Հայաստանն է» վերլուծական ամսագիրը: Կայքի և ամսագրի խմբագիր Մհեր Դավոյանը կարևորել է այն, որ տնտեսության գործընթացների վերաբերյալ վերլուծական տեղեկատվությունն, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը, ներկայացված են այստեղ մատչելի ձևով, ինչը թույլ է տալիս հանրության լայն շերտերին հասկանալ ինչ է կատարվում երկրում: «Երկրի տնտեսության մեջ կատարվում են լուրջ և արմատական փոփոխություններ, որոնց ընկալումը նոր հիմքեր կստեղծի ապագայում ապահով Հայաստանի կառուցման համար»,-ասաց նա:

Նոր կայքի նախաձեռնողն է ֆինանսների նախարարությունը, ակտիվ մասնակիցներից է նաև մասնավոր հատվածը: «Գտնում եմ, որ կայքը այն հարթակը կդառնա, որտեղ մենք կարող ենք քննարկել երկրի տնտեսությանը վերաբերող կարևոր հարցեր»,-ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Սա Հայաստանն է» վերլուծական ամսագրի առաջին համարում շեշտը դրվել է արդյունաբերական քաղաքականության զարգացման ռազմավարության վրա, որը կողմնորոշված է արտահանման: Ամսագրում ներկայացվել են մասնագետների մոտցեումները հնարավոր զարգացումների վերաբերյալ: