Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին փետրվարի 13-ին հայտարարել է, որ կառավարությունը ակտիվ ռեժիմով չի քննարկում աբխազական եկաթուղու վերագործարկման հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ, հունվարին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հնարավոր է երկաթուղու վերագործարկումը Ռուսաստանի հետ մի շարք վիճահարույց հարցերի քննարկումից հետո: Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին շատ բացասաբար արձագանքեց առաջարկին:
«Այս փուլում հարցը չի դիտարկվում ակտիվ ռեժիմով, քանի որ դա դժվար քաղաքական թեմա է և այն հեշտ լուծում չունի: Մասնավորապես, դա վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, սակայն մենք ողջունում ենք աբխազների հետ հարաբերությունների հաստատման գաղափարը և ամեն ինչ կանենք դրա համար»,-ասել է Գ.Կվիրիկաշվիլին ճեպազրույցի ժամանակ: