13 փետրվարի 2013 - 19:31 AMT
ՀԱԿ կուսակցությանը անդամակցելու ցանկություն են հայտնել 81 քաղաքացի

Նորաստեղծ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը անդամակցելու ցանկություն են հայտնել արդեն 81 քաղաքացի:

«Անդամակցելով այս խմբին՝ մենք ողջունում ենք նախաձեռնող խմբի հայտարարությունը և հայտնում, որ կիսելով ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը՝ պատրաստ ենք դառնալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ և մասնակցել նրա ձևավորման աշխատանքներին»,- 81 քաղաքացիներն այս հայտարարության տակ են ստորագրել:

Ստորագրահավաքի հեղինակը «Ազատության հրապարակ» քաղաքացիական նախաձեռնությունն է: Այն տեղի է ունեցել Սարյան պուրակում: