Այսօր կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Կոնգրեսից: Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ Ազգային Կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր: Որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո: