10 սեպտեմբերի 2005 - 10:25 AMT
ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳՐԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ
Թբիլիսիի «ԹԷԼԱՍԻ» էլեկտրաբաշխիչ ընկերությունը այսօր վերսկսում է էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից Վրաստան: Ցերեկային ժամերին քաղաքի էներգաապահովման համար կներմուծվի շուրջ 70 մՎտ էլեկտրաէներգիա, օրվա մութ հատվածի համար` 100 մՎտ: Էլեկտրականությունը Վրաստան կմատակարարվի «Ալավերդի» ԷՀԳ-ով, որը վարձակալել է «Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ» -ը: Հիշեցնենք, որ ներմուծումը Հայաստանից դադարեցվել էր ընթացիկ տարվա գարնանը: «ԹԷԼԱՍԻԻ» բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է ՌԱՕ ԵԷՍ-ին, ինչպես նաեւ Թբիլիսիի ՊՇԷԿ-ի 9-րդ եւ 10-րդ էներգաբլոկները: ՌԱՕ ԵԷՍ-ի կառավարմանն է հանձնված նաեւ «Խրամի 1» եւ «Խրամի 2» ՀԷԿ-րը, հաղորդում է ՌԲԿ-ն: