14 փետրվարի 2013 - 11:05 AMT
Բուենոս Այրեսը, Գլազգոն և Մեդելինը պայքարում են պատանեկան Օլիմպիադայի անցկացման համար

Միջազգային Օլիմպիական կոմիտեն 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի անցկացման համար թեկնածու քաղաքներ է ընտրել Բուենոս Այրեսը, Գլազգոն և Մեդելինը:

ՄՕԿ-ը հայտարարել է, որ նախնական փուլից դուրս են մնացել Գվադալահարան և Ռոտերդամը, տեղեկացնում է «РИА Новости»: 2018-ի խաղերի մայրաքաղաքի անունը պարզ կդառնա հուլիսի 4-ին Լոզանում: Առաջին անգամ պատանեկան ամառային խաղերը կայացել են 2010-ին Սինգապուրում: 2014-ին Օլիմպիադան կանցնի չինական Նանկինում: