12 սեպտեմբերի 2005 - 13:56 AMT
ԵՐԵՎԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է 2787 ՏԱՐԵԿԱՆ
Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենան Երեւանի օրվան` 2787-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, հաղորդել է Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Միջոցառման մեկնարկը կնշանավորվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր նիստով, որի ընթացքում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի չորս անձանց: Տոնախմբությունները կավարտվեն աննախադեպ հրավառություն: Նշենք, որ Էրեբունի-Երեւան-ն առաջին անգամ տոնվել է 1968թ-ին: